Thebox.am (ԴԲՈՔՍ ՍՊԸ, ՀՎՀՀ 08276384, հասցե՝ ք Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղամաս, 11/7 շենք) ընկերությունը և իր հետ փոխկապակցված անձինք (այսուհետ՝ «Մենք», «Մեր» կամ «Մեզ»), ներկայացնում են Thebox.am առցանց գնումների հարթակը, որը ներառում է, բայց չի սահմանափակվում՝ Կայքի միջոցով գործարքների՝ ապրանքների գնման, առաքման, վճարման և այլ գործարքների Thebox.am ինտերնետային կայքում (այսուհետ՝ «Կայք») իրականացման հիմնական պայմանները։ Սույն Հրապարակային պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) պայմանները նախատեսված են կարգավորելու հաճախորդների հետ հարաբերությունները և կարող են թարմացվել Thebox.am-ի կողմից՝ իր հայեցողությամբ: Thebox.am-ն առցանց հարթակ է, որտեղ վաճառվում են բացառապես հայկական արտադրության ապրանքներ կանանց համար, որին կից գործում է նաև գնված իրերի առաքման ծառայություն։
Հրապարակային պայմանագիր՝ Thebox.am-ի և Հաճախորդի միջև կնքվող` Կայքի օգտագործման և Մեր կողմից մատուցվող Ապրանքների/Ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու մասին պայմանագիր:
Օգտագործող կամ Օգտատեր կամ Հաճախորդ (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ», «Ձեր») ֆիզիկական անձ, որը Thebox.am-ի հետ կնքել է Պայմանագիր` Կայքի օգտագործման, Thebox.am-ի կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ:
Գործընկեր կամ Ծառայություններ մատուցող անձ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը Thebox.am-ի հետ կնքել է պայմանագիր՝ վաճառվող ապրանքների և/կամ կատարվող աշխատանքների և/կամ մատուցվող ծառայությունների դիմաց:
Վաճառող կամ Thebox.am՝ առցանց հարթակ, որն առաջարկանում է հատուկ կանանց համար նախատեսված Ապրանքներ և/կամ Ծառայություններ:
Կայք` Thebox.am-ի կողմից առաջարկվող Ապրանքները և/կամ Ծառայությունները ներկայացնող համացանցային կայքը, որը գրանցված է նույնանուն thebox.am դոմենային հասցեով:
Ակցիա` Thebox.am-ի կողմից անցկացվող միջոցառում, որն ուղղված է առաջարկվող Ապրանքների և/կամ Ծառայությունների իրացմանը, որի ժամանակ զեղչվում են որոշակի ապրանքատեսակներ, աշխատանքների կամ ծառայությունների մատուցման արժեքներ:
Ակցիայի անցկացման ժամանակաշրջան՝ ժամանակաշրջան, որի ընթացքում Thebox.am-ը Օգտատերերին հատուկ պայմաններով Ապրանքներ և/կամ Ծառայություններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում:
Վճարում` Օգտատերերի կողմից դրամական պարտավորության կամ այլ վճարման կատարում:
Օգտատերն իրավունք ունի`
Օգտվել Կայքում հասանելի բոլոր ապրանքատեսակներից, աշխատանքների կատարումից և ծառայություններից՝ Կայքի օգտագործման կանոնների համաձայն:
Ուղարկել դիմում-բողոքներ ինչպես էլեկտրոնային, այնպես էլ փաստաթղթային եղանակով` համաձայն Կայքի` «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների:
Առաջարկություններ անել Հրապարակային պայմանագրի շրջանականերում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
Օգտատերը պարտավոր է՝
Պատշաճ ձևով իրականացնել Հրապարակային պայմանագրով և Կայքում սահմանված պարտավորությունները,
thebox.am-ին տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Հրապարակային պայմանագրի շրջանակներում ապրանքների գնման, աշխատանքներից և ծառայություններից օգտվելու համար,
Կայքից օգտվելու ընթացքում հետևել Կայքի օգտագործման կանոններին,
Խստորեն պահպանել Հրապարակային պայմանագրի շրջանակներում հայտնի դարձած և փոխանակվող տեղեկատվության գաղտնիությունը, հակառակ դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվի պատասխանատվության։
Օգտատերն ընդունում է և համաձայն է, որ Կայքում առկա բոլոր նյութերը (բացառությամբ հաճախորդների մեկնաբանությունների), ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են thebox.am-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:
Կայքի տեղեկատվության, ինչպես նաև գովազդային նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերման, օգտագործման դեպքում հղումը Կայքին պարտադիր է:
Կայքում ներկայացված են ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, որոնք thebox.am-ի և իր հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։
Կայքի Նյութերը տրամադրվում են միայն այցելուի անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով` առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:
thebox.am-ը գրանցված ապրանքանիշ է: Այցելուն և/կամ Օգտատերն իրավունք չունեն օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել thebox.am ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե այցելուն հետաքրքրված է Կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, ապա կարող է կապ հաստատել Մեզ հետ՝ համաձայն Կայքի՝ «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների։